Էստոնական փողոցի 9-րդ շենքի թիվ 34 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 21-ին, ժամը 14.24-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, ժամը 14.50-ին փրկարարները մուտք են գործել բնակարան եւ խոհանոցում անօգնական վիճակում հայտնաբերել 72-ամյա Տ. Յակովլեվային, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» բկ: