Դեկտեմբերի 21-ին, հերթական քարաթափումն է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում սարալանջ է փլուզվել, որի հետեւանքով խաթարվել է երթեւեկությունը: Դեպքի վայր են մեկնել Լոռիի ճանապարհային ոստիկանները, ճնշին-ի աշխատակիցները եւ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը՝ վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ:
Մինչ ուշ երեկո, նշված կառույցների ներկայացուցիչները ճանապարհի նշված հատվածը մաքրել են թափված քարերից եւ հողից, ներկայումս ճանապարհի այդ հատվածը երթեւեկելի է:
Լուսանկարն՝ Էդվարդ Արզումանյանի



























