Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ճանապարհին բախվել է Ազատավան գյուղի կամրջի երկաթյա պատնեշին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: