Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1956 թ. ծնված Բորիս Ք.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա դեկտեմբերի 20-ին, ժամը 19.15-ին, տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Ջրաշատ փողոցում վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Գ.-ին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի կապակցությամբ տուժողը ոստիկանություն չէր դիմել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: