Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Նիվեա» հյուրանոցի մոտ այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնոմ են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.37-ին, մարվել` 10.52-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Օրդինյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 25 ՕՕ 461 պետհամարանիշի ավտոմեքենան: