Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Գրհամ» կոչվող տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով տրակտորում գտնվող 1987 թ. ծնված Լեւոն Ղռատյանը ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն:




























