Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ին, ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ապակին կոտրելով՝ իրեն պատկանող խանութից գողացել են տարբեր տեսակի ապրանքներ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:      

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 11.00-ին,  բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ղեւոնդ Մ.-ն, որը խոստովանել է  հանցանքը::

Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն: