Ադրբեջանում թափ են հավաքում եղբայրասպան միտումները: Այսպես, լրատվամիջոցները հաղորդում են միանգամից մի քանի արյունալի միջադեպերի մասին:

ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Գյանջայի ոստիկանական վարչությանը, տեղեկացնում է, որ դրանցից մեկը տեղի է ունեցել դեկտեմեբրի 21-ին, «Խան Բագի» հանգստյան կենտրոնում: Այնտեղ աշխատոնղ Էլնուր Բաբաեւը վանսվածքներով հասցվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանները ձերբակալել են նրա եղբորը: Կատարվում է հետաքննություն: Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել երեկ Մասալինի շրջանում:

Բացի այդ,  հարեւան երկրի բանակում ավելի հաճախակի են դարձել զինակիցների նկատմամբ մահափորձերի դեպքերը: ԱՊԱ-ն տեղեկացնում է, որ  սահմանային N զորամասում 19-ամյա Օրհան Իլգարը  իբր պատահաբար կրակել է ընկերոջ վրա, որն էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: