Ռուսական Անգարսկի ծննդատնից դեկտեմբերի 22-ին երեխա են առեւանգել։ Իրկուտսկի շրջանի ոստիկանության աշխատակիցները սկսել են նորածնի որոնողական գործընթացները։ Ինչպես հաղորդել են տարածաշրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, աղջնակը ծնվել է դեկտեմբերի 6-ին եւ մինչ նրա դուրս գրվելը անհրաժեշտ էր բժշկական հսկողություն։
16.30-ին իրեն բուժքույր ներկայացրած, բժշկական հագուստով 20-25 տարեկան մի աղջիկ պատվաստում անելու անհրաժեշտության պատրվակով տարել է երեխային։
Բժշկական անձնակազմը նկատել է երեխայի բացակայությունը 2 ժամ անց։ Ականատեսների վկայությունով՝ այդ ժամին հիվանդանոցի դիմաց կագնած է եղել «Տոստա Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայի մասնակցությունը պատահարին ճշտվում է, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը։
Իրկուտսկի ոստիկանությունը կոչ է անում պատահարին մասնակից անձանց ինքնակամ վերադարձնել երեխային։ «Եթե նրանք վարվեն այդպես, ապա կազատվեն քրեական պատասխանատվությունից»,- հավաստիացրել են վարչությունում։





























