Եգիպտոսում, որտեղ անցկացվում է սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլը, ընտրական տեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ: Միջադեպը տեղի է ունեցել Քենա նահանգի գյուղերից մեկի տեղամասերում:

Միաժամանակ իշխանությունները որոշել են քվեարկությունը երկարաձգել մինչեւ  տեղական ժամանակով ժամը 23.00-ն (Երեւանի ժամանակով` 01.00-ը): Ավելի վաղ ենթադրվում էր, որ տեղամասերը կփակվեն ժամը յոթին:

Հանրաքվեի առաջին փուլի արդյունքներով`  նախագծին աջակցություն էր  հայտնել ընտրողների 56,5%-ը, սակայն  ընդդիմադիր կոալիցիան հայտարարել էր բազմաթիվ խախտումների մասին եւ պահանջել երկրորդ փուլ: