Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Պետդումայի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված` օտարերկրացիների կողմից ռուս երեխաների որդեգրումն արգելող օրինագծին:
«Ի դեպ, ես գիտեմ, թե ինչու են մեզ մոտ տղամարդիկ այլասերվում: Կինն իր բնույթով ուժեղ սեռին ընտրելիս չի կարող ցանկանալ վախկոտների եւ պնակալեզների: Կգա պատգամավորը տիկնոջ հետ, եւ գիտի, ինչ է արել ու գլխավորը, ինչու, ու կինը նույնպես գիտի: Ու դրանց հետ քնելն էլ է դեմ Դարվինի էվոլյուցիայի սկզբունքին: Նման վախկոտներից էլ այդպիսի թույլ սերունդ է ստացվում»,-գրել է Սոբչակը, տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է «Յակովլեւի օրենքը», որով արգելվում է ամերիկացիների կողմից ռուս երեխաների որդեգրումը:





























