ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 10.00-ի, դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները:

Ձնաբքի պատճառով փակ է Վարդենիս-Սոտք ավտոճանապարհը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: