Եգիպտոսում սահմանադրական հանրաքվեի մասնակիցների ավելի քան 60%-ը կողմ է քվեարկել նոր սահմանդրությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդհանուր առմամբ սահմանադրական հանրաքվեի` դեկտեմբերի 15-ին եւ 22 –ին անցկացված երկու փուլերի արդյունքներով` սահմանադրությանը կողմ են արտահայտվել հանրաքվեի մասնակիցների 63%-ը, դեմ` մոտ 36%-ը:
Հանրաքվեի պաշտոնական արդյունքները ակնկալվում է, որ կհրապարակվեն երկուշաբթի, Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից:
Եթե բնակչությունն ընդհանուր առմամբ հավանության է արժանացրել սահմանդրությունը, ապա առաջիկա ամիսներին երկրում պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:





























