«Մագնիտսկու ցուցակում» ՌԴ Պետդումայի պատգամավորներին ներառելու ամերիկյան իշխանություններին ուղղված դիմումը դեկտեմբերի 23-ի կեսօրին ավելի քան 25 հազ. ստորագրություն է հավաքել:

Այս քանակությունը բավարար է, որպեսզի փաստաթուղթը քննարկի ԱՄՆ նախագահի վարչակազմը: Ստորագրողների հիմնական մասը ռուսախոս բնակչությունն է: Դիմումը ստորագրելու համար ԱՄՆ քաղաքացիությունը պարտադիր չէ, բավական է գրանցվել միայն Սպիտակ տան կայքում:

Դիմումում մասնավորապես ասվում է, որ ռուսաստանցի խորհրդարանականները

«անցել են մարդասիրության, պատասխանատվության եւ ողջամտության բոլոր սահմանները` սպառնալիքի տակ դնելով հազարավոր ռուսաստանցի որբ երեխաների բարեկեցությունը»:

Դիմումը պատրաստվել է «We the People» նախագծի կայքում` ընդդեմ Պետդումայի  կողմից ընդունված օրինագծի, ըստ որի արգելվում է  ամերիկացիների կողմից ռուս երխաների որդեգրումը: