Եգիպտական ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատ» շարժումը հայտարարել է, որ բողոքարկելու է սահմանադրական հանրաքվեի արդյունքները` պնդելով, թե քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումներ են նկատվել:

Նշվում է, որ հանրաքվեն  հակառակ ճամբարների է բաժանել նախագահ Մուրսիի կողմնակիցներին եւ ընդդիմությանը:

Նախնական տվյալներով` մասնակցությունը կազմել է  մոտ 30%: