Ամանորին Հայաստանի մայրաքաղաքի բնակչության համար տրանսպորտի սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով Երեւանի ներքաղաքային տրանսպորտի աշխատանքային պլանում փոփոխություններ են կատարվել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունից, Ամանորի գիշերը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ ժամը 02:00-ն:

Վերգետնյա տրանսպորտը դեկտեմբերի 31-ին կաշխատի սովորականի նման՝ մինչեւ ժամը 23:00-23:30-ը:

Հունվարի 1-9-ն ընկած ժամանակահատվածում ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 23:00-ին: Հունվարի 10-ից ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը կվերադառնա իր սովորական գրաֆիկին: