Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի վերանորոգումը կսկսվի դեկտեմբերի 31-ին: Լենինի մարմինը Դամբարանից չի հանվի:

Դամբարանի վերանորոգման  մասին օրերս հայտնել են Պահպանության դաշնային ծառայության ներկայացուցիչները: Այն ժամանակ տեղեկություն էր հայտնվել, որ  վերանորոգման ընթացքում Լենինին այլ վայր կտեղափոխեն:  Սակայն դեկտեմբերի 24-ին այդ տեղեկությունը հերքվել է, հաղորդում է «Նովիե իզվեստիան»:

Ըստ աղբյուրի` վերանորոգվելու են ստորգետնյա  հաղորդուղիները, արտաքին եւ կրող կոնստրուկցիաները: «Դամբարանի սգո  սրահը  գրեթե չի վերանորոգվելու», - ասել է նա:

Ընդ որում, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ՝ վստահեցրել են, որ  «Վլադիմիր Լենինի աճյունի վիճակը ավելի քան բավարար է»:

 «Ինտերֆաքսը» հայտնում է, որ վերանորոգման ընթացքում Լենինի դամբարանը այցելուների համար փակ կլինի: