Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.12-21.12.2012թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.36 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում եւ հաշվարկվել շուրջ 17.1 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, արձանագրվել են հետեւյալ խախտումները.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.
ԲՊՏ բաժինների կողմից «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ–ում իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 750 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկվել է 16.753 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 5 գործով կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 313.500 դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 10.500 դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 13.500 դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 38 հատ սոճենի տեսակի ծառեր:
Ջրերի պահպանության ոլորտ.
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում տրվել է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման հանձնարարական:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.
Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ.
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.5 մլն դրամ գումար:




























