«Թող Սամվել Ալեքսանյանն ալյուրը չթանկացնի, ես պեչենին չթանկացնեմ»,- նման հայտարարություն արեց այսօր հայ գործարարներից մեկը՝ ՀՀ նախագահի մոտ տարեմուտի ընդունելությունից հետո: Քանի որ գործարարը չներկայացավ եւ չցանկացավ սույնը կրկնել ձայնագրիչի համար՝ նախընտրում ենք նրա անունը եւ ընկերությունը չնշել:
Նշենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանն այս ընդունելությանը ներկա չէր: Փոխարենը ներկա էին Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, եւ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:





























