Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ն է, ուստի նշված ժամանակահատվածում ամանորյա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության    (ք. Երեւան, Մաշտոցի 13ա) անձնակազմը աշխատելու է հերթափոխով:

Ոստիկանության լրատվոթյան վարչությունից հայտնում են, որ վարչությունն աշխատելու է ՀՀ Նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու  եւ վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու եւ թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով: