Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Նոր տարին կդիմավորի Աֆղանստանում` անվտանգության աջակից ուժերի կազմում, վրացի խաղաղապահների հետ (ISAF): Այդ մասին գրված է Վրաստանի նախագահի Facebook-ի էջում:

«Աֆղանստանում ծառայող վրացի զինվորականները  նոր` 2013թ. կդիմավորեն երկրի գլխավոր հրամանատարի հետ: Վրաստանի նախագահը Նոր տարուց առաջ կմեկնի Գիլմենդ նահանգ, անձամբ կշնորհավորի եւ նրանց հետ կդիմավորի ամանորյա գիշերը», - ասված է հաղորդագրության մեջ, մեջբերում է «Նովոստի Գռուզիան»:

Վրացի զինվորականները Աֆղանստանում` ISAF-ի կազմում, խաղաղապահական առաքելություն են իրականացնում 2009թ. օգոստոսից:  Այդ ժամանակից ի վեր այդ երկրում զոհվել է վրացի 18 զինվորական: