Հայ ազգային կոնգրեսը վաղը` դեկտեմբերի 26-ին խորհրդի նիստ է հրավիրելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ նախագահ, ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Հարցին, թե խորհրդի նիստում քննարկվելու է արդյոք` Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից այլ առաջադրումներ կլինեն, թե ոչ, նա պատասխանեց. «Խորհրդի նիստում ամեն հարց էլ քննարկվում է»:
Նա հրաժարվեց մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու վերաբերյալ որոշում: «Լեւոն Տեր Պետրոսյանի իր հարցազրույցում, բոլոր հարցերին անդրադարձել է: Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ընդունենք որպես մեր պատասխան : Լրացուցիչ մեկնաբանության կարիք առայժմ չունենք: Ինչ-որ ասվելիք էր, ասված է` դա ընդունեք հիմք»,- ասաց Մանուկյանը:





























