ԱԺ Էթիկայի հանձնաժողովն իր առաջիկա նիստին` հունվարի 17-ին  կորոշի  ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը ենթակա է հանձնաժողովի քննության, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, դիմումի քննարկումը երկու փուլից է բաղկացած: «Նախ պետք է տեսնենք դիմումը ենթակա է քննության, թե ոչ: Այնուհետեւ պետք է  քննենք դիմումի բովանդակությունը պարզելու համար էթիկայի խախտում եղել է, թե ոչ»,- մանրամասնեց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: