Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալում են մայրաքաղաքի եւ մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ի երեկոյան, հանդիսավորությամբ վառվել են նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երեւանի եւ մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ եւ սիրիահայ երեխաները: Իսկ երեկ նախագահական նստավայրի փոքրիկ հյուրերն են եղել մայրաքաղաքի 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաներ:
Առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Հանրապետության նախագահի նստավայրում կհյուընկալեն նաեւ զինծառայողների եւ զոհված ազատամարտիկների երեխաներին, թոռնիկներին:





































