Հայտնի զինագործ Միխայիլ Կալաշնիկովը հիվանդանոցում է գտնվում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով զինագործի ռեֆերենտ Նիկոլայ Շկլյաեւին:
Նա գտնվում է Ուդմուրտիայի հանրապետական ախտորոշիչ կենտրոնում: Ըստ Շկլյաեւի` նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն հայտնի չէ` այնտեղից տեղափոխվել է, թե ոչ:
Աշխարհում ամենահայտնի ինքնաձիգի հեղինակը ներկայումս 93 տարեկան է: Շկլյաեւը նշումէ, որ Կալշնիկովը վատառողջ է այս տարվա մարտից, սակայն շարունակել է աշխատանքի գնալ:
Իր հերթին Կալշնիկովի որդին` Վիկտորն ասել է, որ հայրը հոսպիտալացվել է պրոֆիլակտիկ նակատառումներով եւ վերակենդանացման բաժանմունքում չի գտնվում:





























