Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արշալույս գուղից բերման է ենթարկվել 19-ամյա Սպարտակ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 17-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Վիսելկովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նույն օրը, ժամը 18.40-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանի սահմանային վերահսկողության գոտուց բերման են ենթարկել 38-ամյա Տիգրան Գ.-ին, ով նոյեմբերի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 47-ամյա Մակաբե Գ.-ին, ով հուլիսի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: