Երեւան Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կ.մ-ում «Պռոշյանի» կոնյակի գործարան չհասած 22-ամյա պայմանագրային զինծառայող  Սմբատ Մարգարյանը, վարելով   «Օպել» մակնիշի ավտոմեքենան,  դեկտեմբերի 26-ին` գիշերը ժամը 4-ի սահմաններում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով նա եւ եւս երկու պայմանագրային զինծառայող` 22-ամյա Արման Դավթյանը եւ 23-ամյա  Ռաֆիկ  Շահբազյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Նաիրի բաժնից:

«Արմենիա» բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ Սմբատ Մարգարյանը ամբուլատոր ստուգման ենթարկվելով գնացել է տուն,Արման Դավթյանի վիճակը կայուն ծայրահեղ ծանր է, իսկ Ռաֆիկ Շահբազյանի վիճակը, ով տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ ավելի բարվոք է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: