Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Դավ» մակնիշի DOO-860 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել տնամերձ հողատարածքի մեջ, ինչի հետեւանքով Վրաստանի քաղաքացի, 1983թ. ծնված Զոռադ Չիչինաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բկ:





























