Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Նոր Նորքի 5-րդ զանգվածից բերման են ենթարկել 25-ամյա Գոռ Հ.-ին, 21-ամյա Արամ Խ.-ին, 25-ամյա Հովհաննես Ս.-ին եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացրել անչափահասներ՝ 17-ամյա Հայկ Օ.-ին եւ 17-ամյա Խաչիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մառի փողոցի թիվ 4 շենքի մոտ, Մանուկ Ս.-ն մի խումբ երիտասարդների հետ մոտ 10 րոպե հայհոյել են, խանգարել հասարակական կարգը եւ կոտրել Գոռ Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու վնասել շարժիչի ծածկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մանուկ Ս.-ի եւ վերջինիս հանցակիցների անձերը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























