«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանն այսօր` դեկտեմբերի 27-ի առավոտյան աչքերը կարել է՝ պահանջելով, որ իրեն ցուցաբերվի համապատասխան բուժօգնություն, քանի որ ունի առողջական խնդիրներ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ Արտակ Հակոբյանը ենթարկվել է բազմակողմանի բժշկական քննության, սակայն պատոլոգիաներ չեն հայտնաբերվել: Վերջինս գտնվում է բժիշկների, ինչպես նաեւ հոգեբույժի հսկողության տակ, հաղորդում է «Փաստինֆոն»:
Այն հարցին հնարավո՞ր է Արտակ Հակոբյանն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, Գոռ Ղլեչյանը նշեց, որ «չի կարող ասել, որ հոգեկան խնդիրներ ունի, քանի որ հոգեբանը եզրակացություն չի արել»:
Նշենք, որ Արտակ Հակոբյանը դատապարտվել է 2011թ. մարտի 29-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով,178-րդ հոդվածի 2-րդ մասով 1 եւ 3 կետերով, 179 –րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ 2-րդ մասով:





























