Հայաստանի ոստիկանությունում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, անցկացվել է հերթական խորհրդակցությունը, որն ավարտվել է ճանապարհային տեսուչի աշխատանքից հեռացման հրամանով: NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր աշխատանքից ազատվել է Երեւան քաղաքի ճանապարհային տեսուչ Էդգար Նազարյանը:
Ըստ մեր աղբյուրի՝ նրան հեռացնելու պատճառը եղել է քաղաքացու ահազանգը, որի հետ ոստիկանն արժանավայել չի վարվել: Նազարյանն առայժմ գտնվում է կադրային ռեզերվում: Ճանապարհային ոստիկանի ազատման մասին լուրը հաստատել են նաեւ ոստիկանությունից` չմանրամասնելով, թե որն է աշխատանքից հեռացման պատճառը:





























