Վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով եւ հաշվի առնելով ընտրական վեճերով հայցադիմում ներկայացնելու եւ դրանց ընթացք տալու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետները օրացույցային օրերով հաշվարկելու պահանջը, ոչ աշխատանքային օրերի եւ ժամերի համար ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:





























