Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ են տեղափոխել 30-ամյա Միշա Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007 թ. հուլիսի 26-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` անզգուշությամբ մահ պատճառելը:
Միշա Դ.-ն կալանավորված է:




























