Ռուսաստանը հետեւողականորեն վարում է սիրիական հակամարտությունը հենց սիրիացիների միջեւ եկրխոսության ճանապարհով կարգավորելու քաղաքականությունը՝ առանց արտասահմանյան ուժային միջամտության: Այս մասին , այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելելով. «Դա մեր մոտեցումն է՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա եւ սկզբունքային բնույթ է կրում»:

«Հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, նման որոշման հանգելու շանսերը, որոնք ամրագրված են Ժնեւում հունիսի 30-ին կայացած «Գործողությունների խմբի» հանդիպման կոմյունիկեում, նվազում են բայց դրանք դեռեւս կան եւ պետք է պայքարել դրանց համար: Դրա համար անհրաժեշտ են բոլոր արտաքին կողմերի համաձայնեցված գործողությունները:

Պետք է դադարեցնել սուր զինված հակամարտությունը, որը հանգեցնում է մարդկանց մահվան, ժողովրդի ցավերի եւ կարող է բելեր ոչ միայն Սիրիայի պետության փլուզման, այլեւ ճգնաժամը հարեւան երկրներ տարածմանը: Անհրաժեշտ է աջակցել միջսիրիական եկրխոսություն սկսելուն, որի շրջանակներում պետք է որոշվեն վերակազմավորման գործընթացի չափանիշները՝ բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնելով»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը վճռական է գնալ այդ ճանապարհով:

«Հիմա գործելու ժամանակը մեր գործընկերներինն է, ովքեր խոսքով կողմ են քաղաքական կարգավորմանը, բայց գործով հավանություն են տալիս Բաշար Ասադի տապալման նպատակով վարվող պատերազմին»,-ասել է ռուսաստանդի նախարարն ու ընդգծել, որ Սիրիայում տիրող ներկա իրավիճակի պայմաններում երկակի խաղը շատ վտանգավոր է:

«Խաղաղ կարգավորման այլընտրանքը արյունալի քաոսն է: Որքան երկար է այն շարունակվում, որքան լայնանում են մասշտաբները, այնքան վատ բոլորի համար»,-զգուշացրել է Լավրովը: