Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու համար այսօր` դեկտեմբերի 28-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել քաղաքագետ, անկուսակցական Անդրեաս Մարատի Ղուկասյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ի դեպ, Անդրաս Ղուկասյանը ակտիվորեն մասնակցում էր Մաշտոցի պողոտայում տեղադրվող «բուտիկների» ապամոնտաժմանը, նա ապամոնտաժող բրիգադի անդամ էր:
Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ավելի վաղ փաստաթղթեր էր ներկայացրել նախագահի 5 թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:





























