Բաքվի գրադարաններից մեկի նախկին տնօրեն Սեւինչ Բաբաեւան, ով հետախուզվում էր Ինտերպոլի կողմից, կասկածելի պայմաններում մահացել է Ստամբուլում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տներից մեկում գտնվող Սեւինչ Բաբաեւան գիշերվա ընթացքում վատացել է եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Սեւինչ Բաբաեւան հայտնի էր նրանով, որ Ադրբեջանում պատգամավոր դարձնելու համար կաշառք էր պահանջել, իսկ այդ ամենը գաղտնի տեսագրվել եւ տարածվել էր ինտերնետում։ Նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։
Բաբայեւայի մահվան հստակ պատճառները դեռեւս պարզ չեն։ Նրա դին հանձնվել է դատաբժշկական հատուկ փորձաքննության։





























