Վլադիմիր Համբարձումովի գործը, որին մեղադրում են 9-ամյա Անի Պրոկոպենկոյին բռնաբարելու եւ սպանելու մեջ, ուղարկվել է Պյատիգորսկի դատարան, հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Հիշեցնենք` հետաքննության նյութերի համաձայն, տղամարդը հուլիսի 23-ին փողոցում հանդիպել է Անիին եւ օծանելիքի ընկերության առեւտրական ներկայացուցիչ ձեւանալով` նրան աշխատանք է առաջարկել: Այդ պատրվակով նա աղջկան առաջարկել է «գրասենյակ» այցելել: Համաձայն գործի նյութերի` մեղադրյալն աղջկան անտառ է տարել, որտեղ բռնաբարել է նրան, խեղդամահ արել, իսկ մարմինը՝ թաքցրել:
Հետաքննության ընթացքում հաստատվել է, որ 30-ամյա տղամարդու ակտիվում կան եւս մի քանի սեռական բնույթի հանցագործություններ: Պարզվել է, որ 2012 թվականի հուլիսի սկզբին նա բռնաբարել է մի երիտասարդ կնոջ, նաեւ 2004 թվականին իրեն սանիտարական տեխնիկ ձեւացնելով` մտել է Պյատիգորսկի բնակարաններից մեկը եւ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա մի աղջկա հանդեպ:





























