Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Դիմա Յակովլեւի օրենքը», որի մասին շատ էին խոսում վերջին շաբաթներին. սա Մոսկվայի պատասխանն էր ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկիի օրենքին»:
«Դիմա Յակովլեւի օրենքը» մասնավորապես արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ռուս երեխաներ որդեգրել: Այդ արգելքն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:
Միաժամանակ, Պուտինը ստորագրել է նաեւ ծնողազուրկ երեխաների աջակցության կարգում փոփոխությունների վերաբերյալ հրամանագիրը, որով հեշտացվում է հայրենիքում որդեգրելու հնարավորությունը: Հրամանագրում նկարագրվում է միջոցառումների մի ողջ համալիր՝ բյուրոկրատական քաշքշուկների վերացումից մինչեւ խնամակալներին նյութական աջակցություն:
Բացի այդ, հստակեցվել է ԱՄՆ այն քաղաքացիների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Դա վերաբերում է նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել ՌԴ քաղաքացիների նկատմամբ: Այց ցանկը չի հրապարակվի:




























