Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջահովիտ գյուղի տարածքում Ford Transit մակնիշի 2571 Լ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի 32-ամյա Սուսաննա Աղասարյանին, ով տեղում մահացել է:

Ford Transit-ը վարել է Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Կարապետ Կամիկյանը:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցները:

Դեպքի վայրում գտնվող մահացածի հարազատները բարկացած դժգոհել են դիակ տեղափոխող մեքենայի ուշանալուց: Մինչ ժամը 19:00-ը մահացածի դին դեռեւս տեղափոխված չէր:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի