Հետազոտողները վաղուց պարզել են, որ շատ ուտելը հանգեցնում է «սննդային ժամերի» խախտման, բայց այժմ նրանք պարզել են այդ երեւույթի գենետիկ մեխանիզմը:
Մասնագետները բացատրում են, որ «սնման ժամերը» ղեկավարում են գեները, որոնք նպաստում են կերակրատեսակների յուրացմանը մարսողական համակարգում եւ արյան հոսքում դրանց տարածմանը: Նրանք սննդի հարցում կանխորոշում են մարդու սովորությունները եւ ստիպում են նրան քաղց զգալ:
Քալիֆորնիայի համալսարանի գենետիկները բացահայտել են, որ PKC-ի սպիտակուցները մասնակցում են սնման կարգի փոփոխման ժամանակ «սնման ժամերի» վերահաստատմանը: PKC-ի պակասուրդով կրծողները, քաղց չեն զգացել եւ ոչ մի կերպ չեն հարմարվել կարգին, գրում է 2x2.su-ն:
Հնարավոր է, որ հիմա գիտնականները պարզեն, թե ինչպես է սնման խախտված կարգն ազդում օրգանիզմում նյութափոխանակության վրա: Օրինակ` գիտնականները կհասկանան, թե ինչու են գիշերն աշխատող մարդիկ ավելի հաճախ գիրանում, քան «ցերեկային» մասնագիտություն ունեցող մարդիկ:





























