Դեկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մելքումովի փողոցի թիվ 25 շենքի 57-րդ բնակարանի բնակչուհին ընկել է հատակին, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1946 թ. ծնված Հ. Սարգսյանը` ինսուլտի նախանշաններով: Փրկարարները եւ հրշեջ-փրկարարները Հ. Սարգսյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային եւ հոսպիտալացրել «Արմենիա» բժշկական կենտրոն:





























