Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Խորենացու փողոցի մի առեւտրի կրպակից  300.000 դրամի ծխախոտ են գողացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արման Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: