Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արփի գյուղում բախվել է տներից մեկի պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























