Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից: «Նկատի ունենալով, որ տարեվերջին ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, ոստիկանության պետի հանձնարարականով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի»,- հայտնեցին նրանք:
Վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմվ

Հասանելի է
русскийՏեղադրություն




























