Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերը ուժեղացված ծառայության անցան Երեւանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունել է  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:

Հրահանգավորելով Երեւանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի պահովման վարչության եւ այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց տոնական պարեկաման ձեւաչափն ու խնդիրները:

Տոնական ծառայոււթյան դուրս եկավ 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով, որոնք շուրջորյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական եւ զվարճանքի վայրերում: