Երեւանի էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի թիվ 19 սեփական տանը հրդեհ է բռնկվել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 29-ին, ժամը 16.24-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացել է ժամը 16.48-ին, մարվել 16.56-ին: տուժածներ չկան:
Հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել են 88-ամյա մարդու
Նրան «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն...
Երեւանի Շերամի փաղոցի թիվ 63 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 29-ին, ժամը 16.13-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերվել է 88-ամյա Հ. Պապիկյանը, ում «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:





























