Հաճախ ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում հայտնվող «Միթբոլ» կամ «Գլեն Բեարյան» մականունով սեւ արջը, որն, ի վերջո, հայտնվել է արգելոցում, դարձել է 2012 թվականի NEWSmaker-ը: Այս մասին հաղորդում է Glendale News-Press-ը:

Այն, որ կոլոլակների սիրահար սեւ արջը երեք անգամ անտառից եկել է Գլենդել քաղաք, թեեւ երկու անգամ նրան տեղափոխել էին, եւ դա լրատվամիջոցների համար սենսացիա էր դառնալու, ոչ ոքի դրանում չէր կասկածում: Սակայն այս տարվա մարտին, երբ արջն առաջին անգամ հայտնվեց բեմի վրա, շատ քչերը կարող էին երեւակայել, թե, ի վերջո, որքան խորը նա կմտնի հազարավոր երկրպագուների սրտերը:

Նրանցից մեկն արջի անունից Twitter-ում էջ է բացել՝ «Գլեն Բեարյան» անունով եւ մեծ հետաքրքրություն առաջացրել սոցիալական մամուլում, ինչն է, ի վերջո, փրկել է արջի կյանքը:

Ներկայումս սեւ արջը շուրջ 28 հազար բաժանորդ ունի: Արժե՞ զարմանալ, որ Միթբոլը դարձել է 2012 թվականի NEWSmaker-ը: Արջը տարվա ընթացքում հայտնվել է ոչ միայն թերթերի էջերում եւ երեկոյան նորությունների թողարկումներում, այլեւ՝ տոնածառի զարդարանքներում, մարզաշապիկների ու պայուսակների վրա: Նրա երկրպագուները ձգտում են հասնել նրան, որ ֆինանսավորվի արջի բնակությունը արգելոցում: