Վնուկովոյում «Տու -204» օդանավի կոշտ վայրէջքի հետեւանքով զոհվածների ընտանիքներին 1 մլն ռուբլի կվճարվի: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղար Գյուլնարա Պենկովան:

«Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համապատասխան ծառայություններին հանձնարարել է անհրաժեշտ նյութական աջակցութուն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին, որոնց կվճարվի 1 մլն ռուբլի»,- ասել է նա, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում դեկտեմբերի 29-ին վայրէջքի ժամանակ «Տու -204» -ը դուրս էր եկել թռիչքուղուց եւ բռնկվել:

Օդանավում գտնվել էին միայն անձնակազմի 8  անդամները, որոնցից չորսը մահացել էին, իսկ չորսը գտնվում են հիվանդանոցում ծանր վիճակում: