ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` դեկտեմբերի 30-ին այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, նախարար Նալբանդյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել զորամասում ծառայության պայմաններին:

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին քաղաքականության մասին ելույթով է հանդես եկել զորամասի անձնակազմի առջեւ, պատասխանել նրանց հարցերին:

Ամփոփելով հանդիպումը՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել է զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի եւ հաջողություններով լի տարի, իսկ զինվորներին այնպիսի ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով եւ ուրախանան բանակից ստացվող լուրերով: Նախարարը նաեւ վստահեցրել է, որ Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայի խաղաղության հարատեւությունը ապահովելու համար: