Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով  ժամը 15:30-ի դրությամբ փաստաթղթեր են ներկայացրել եւս եկու թեկնածու` Տարոն Աբրահամյանն ու Ռոբերտ Սիմոնյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նրա խոսքով, ինքնաառաջադրման միջոցով hանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը (1964թ.): Բացի այդ, ինքնաառաջադրման միջոցով ԿԸՀ է դիմել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը (1957թ.):

Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: